Հարգելի աշակերտներ…

Դպրոցը կրթօջախ է, ուր դուք դաստիարակվում ու կրթվում եք և՛ իբրև մարդ, և՛ իբրև աշակերտ, և՛ իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Հայոց դպրոցը գոյություն է ունեցել դեռևս 5-րդ դարից, որն էլ ապացուցում է կրթության և գիտության, ուսումնառության ու խոհեմ սերունդ կրթելու անհրաժեշտության դարավոր փորձի առկայությունը մեր ազգի գիտակցության մեջ:
Մեզ պետք են խելացի, շրջահայաց, հայտնաբերող, ստեղծագործող, բանիմաց և անընդհատ կրթության ճանապարհով ճեմող երեխաներ:

Եղե՛ք խոհեմ, որ հետագայում դառնաք խելացի խորհրդատուներ: Եղե՛ք գիտակ և բացե՛ք գիտության նոր դռներ: Եղե՛ք հեղինակներ նոր գյուտերի և Ձեր լայն մտահորիզոնով հարթե՛ք մեր երկրի ապագա ուղին:

Դպրոցն էլ միշտ կլինի ձեր ուղեկիցն ու աջակիցը, ձեր հմտությունների և կարողությունների բացահայտողն ու քաջալերողը:
Դպրոցը մեր երկրորդ տունն է. ուրեմն կառուցե՛նք այն միասին…

Դպրոցի տնօրեն՝
Ա. Բաղդասարյան